Համայնքում ամեն բան նորմալ է, որևէ ադրբեջանցի այստեղ չի եկել. Ներքին Խնձորեսկի համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News

ա

Համացանցում տարածվող տեղեկությունը, թե իբր ադրբեջանական զինված ուժերը մտել են Ներքին Խնձորեսկ և ինչ-որ պահանջներ նարկայացրել, չի համապատասխանում իրականությանը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում Ներքին Խնձորեսկի համայնքապետ Երվանդ Մալունցը հայտնեց, որ տարածված տեղեկությունը կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

«Համայնքում ամեն բան նորմալ է, որևէ ադրբեջանցի այստեղ չի եկել»,- հայտնեց համայնքի ղեկավարը։

--00--ԱՀ