ԼՂ-ում ռուսական խաղաղապահները «Սպուտնիկ-V»-ի երկրորդ չափաբաժինն են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

Սպուտնիկ

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ռազմական բժիշկները Լեռնային Ղարաբաղում սկսել են «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով խաղաղապահների պատվաստումները:

Առաջին պատվաստանյութն ստացել են Ռուսաստանի խաղաղապահ  կոնտինգենտի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև Ստեփանակերտում տեղակայված բժշկական ստորաբաժանումների զինծառայողները: Այնուհետև, հաստատված ժամանակացույցի համաձայն, բժշկական շարժական թիմերը պատվաստելու են խաղաղապահ անձնակազմին՝ բոլոր 27 դիտակետերում:

Ընդհանուր առմամբ, պատվաստանյութի շուրջ 2 հազար չափաբաժին է առաքվել Լեռնային Ղարաբաղ: Դա բավարար է խաղաղապահների ամբողջ անձնակազմը սպասարկելու համար: Պատվաստանյութն առաքվում է հատուկ ջերմային տարաներով։

--00—ՄՀ