Սյունիքի մարզպետը ծանոթացել է Արցախից տեղափոխված աշակերտների ուսման պայմաններին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

Մելիքսեթ Պողոսյան

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն այցելել է Սյունիքի միջնակարգ դպրոց (Կապան համայնք)։

Մարզպետի այցը համընկել է դպրոցի ընդհանուր ծնողական ժողովին, ու օգտվելով առիթից՝ նա զրուցել է նաև հավաքված ծնողների հետ, հետաքրքրվել գյուղի բնակիչների հոգսերով ու խնդիրներով։ Ներկաներն իրենց հուզող հարցերն են ուղղել մարզի ղեկավարին ու բարձրաձայնել խնդիրների մասին։

Մելիքսեթ Պողոսյանը հետաքրքրվել է հատկապես Արցախից այստեղ տեղափոխված աշակերտների ուսման պայմաններով, նրանց ընտանիքների տեղավորմամբ ու մտահոգություններով։

Մարզպետը նաև շրջել է դպրոցում՝ ծանոթանալով կրթօջախի շենքային պայմաններին, հագեցվածությանը, ուսումնական ու այլ խնդիրներին։

--00—ՄՀ