ԵԱՏՄ երկրների վարչապետները նեղ ձևաչափով հանդիպում են ունենում Ալմաթիում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

քաղաքական

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վարչապետները ուրբաթ Ալմաթայում սկսելեն հանդիպում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի աշխատանքների շրջանակներում: Հանդիպումն անցկացվում է նեղ շրջանակով և դռնփակ ձևաչափով:

Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն և Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, որն այս պաշտոնում նշանակվել էր փետրվարի 3-ին, նաև նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Այնուհետև տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ ընդլայնված կազմով` ԵԱՏՄ-ում դիտորդ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ակնկալվում է, որ հանդիպմանը Մոլդովայի վարչապետի պաշտոնակատար Աուրել Չոկոյը միանալու է տեսակապի միջոցով. սա կլինի նրա առաջին մասնակցությունը ԵԱՏՄ միջոցառմանը հանրապետությունում կառավարության փոփոխությունից հետո: Նախատեսվում է նաև Կուբայի վարչապետ Մանուել Մարերո Կրուսի տեսաուղերձը: Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Արիպովն անձամբ կմասնակցի նիստին:

--0--ԿԿ