Ռուսաստանցիների 66 տոկոսը վստահում է Պուտինին. ВЦИОМ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News 

Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 66 տոկոսը: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ)-ի տվյալները։

Հարցման մասնակիցների 66 տոկոսը նշել է, որ վստահում են երկրի ղեկավարին, իսկ 29.8 տոկոսը հայտնել են նրա նկատմամբ անվստահության մասին։ 
 
Միևնույն ժամանակ, հարցվածները ցանկից ընտրել են նրանց, ում գործունեությանը հավանություն են տալիս: Այս դեպքում Պուտինին ընտրել են հարցվածների 61.8%-ը, իսկ 27.8%-ը չի համաձայնել նրա գործունեության հետ:

Հարցումն անցկացվել է հունվարի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում: Դրան մասնակցել են 18 տարեկանից բարձր անձինք։

--00—ՄՀ