Ջանջուղազյանը և Շոմբի Շարփը հանդիպել են, քննարկել մասնավոր հատվածում գործակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

նկար

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:

Նշվել է, որ համավարակի ու պատերազմի հետևանքների հաղթահարման հարցում աջակցության, մասնավորապես՝ սոցիալական աջակցության տրամադրումը գտնվում է ՄԱԿ-ի ուշադրության ներքո, և ՄԱԿ-ի գործունեությունը Հայաստանում այսուհետ ևս առավելապես միտված է լինելու մեր երկրում կայուն և ներառական աճին նպաստելուն: Միաժամանակ անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների ֆինանսավորմանը՝ որպես ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցության կարևորագույն ուղղություն:

Հանդիպման ընթացքում ֆինանսների նախարարը, ներկայացնելով ՀՀ-ում տնտեսական իրավիճակը և վերջին զարգացումները, ընդգծել է նաև Հայաստանի տնտեսական միջավայրի նկատմամբ միջազգային հանրության վստահության մասին, որն արտացոլված է Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդի կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին հիմնադրամի հետ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի վերանայման զեկույցում: Այդ մասին է վկայում նաև օրերս կապիտալի միջազգային շուկայում ՀՀ կողմից տեղաբաշխված 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսերի նկատմամբ գրանցված հետաքրքրությունը՝ չնայած ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում համավարակի հետևանքներով, տնտեսության վերականգնման շուրջ առկա անորոշություններին:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև մասնավոր հատվածում հետագա համագործակցությունը:

--00—ԼՄ