Նախարար Դումանյանն առաջարկում է ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տրամադրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Դումանյան

Ուսանողի առաջ բուհի ռեկտորը հաշվետու է, և այստեղ շահերի բախում կա: Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը քննարկելիս ասաց ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Վահրամ Դումանյանը: Նա ընդգծեց՝ բուհական համակարգի համար լավագույն վիճակը չէ:

Դումանյանը, կարևորելով գիտության ֆինանսավորման հարցը, խնդրեց այն քննարկել և հնարավորության դեպքում ավելացնել 4 տոկոսով: Նախարարն անընդունելի համարեց այն, որ իշխանությունը, պետությունը, բուհի անձնակազմը, կարծես, դարձել են հակամարտող կողմեր:

Նախարարը նաև անդրադարձավ ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տրամադրելու առաջարկին, նշեց՝ ստեղծված է բացառիկ հնարավորություն՝ դա անելու համար:

«Դա շատ կարևոր է, ԵՊՀ-ին կարելի է տրամադրել վաստակած կարգավիճակ»,- նշեց նա:

--00--ԱԹ