Բաղանիսում այսօր սկսվել են խմելու ջրի հորատման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Բաղանիս

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ նշելով. «Սպասված լուրերի շարքից»:

«Այսօր կարևոր և սպասված օր էր Բաղանիսում:

Հայաստան համայակական հիմնադրամի ֆինանսավորմամբ Բաղանիսում այսօր սկսվել են խմելու ջրի հորատման աշխատանքները:

Ծրագրին օժանդակում է Տավուշի մարզպետարանը, աշխատանքներին ներգրաված են նաև համայնքային միջոցներ:

Վերջին տարիներին բնակլիմայական կտրուկ փոփոխությունների արդյունքում բնական աղբյուրները ցամաքել են և գյուղը գրեթե զրկված է խմելու ջրից:

Այս ծրագրի արդյունքում վերջնականապես կլուծվի մեր համար թիվ մեկ խնդիրը հանդիսացող հարցը»,- գրել է նա:

ջուր

--00--ԱԹ