Ինձ հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ նախագահի խոսնակի պաշտոնը թափուր էր

ԵՐԵՎԱՆ ՓԵՏՐՎԱՐԻ 6,  24News   

Պողոսյան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը թափուր էր, որն այսուհետ զբաղեցնելու է  մեր փորձառու լրագրողներից մեկը՝  Լուսինե Ավանեսյանը, այսինքն՝ ինձ հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը:

«Լուսինե Ավանեսյանին ես հաջողություն եմ մաղթում իր գործում, իսկ ես շարունակելու եմ մնալ իմ զբաղեցրած պաշտոնում»,- նշեց նա:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Սաշայի Ավանեսյանին Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար նշանակելու մասին: Այդ մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

  --00—ՄՀ