Փետրվարի 6-ի որոնողական աշխատանքներից հետո Արցախում աճյուն չի հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

․

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը 24News-ի հետ զրույցում փոխանցեց՝ երեկ՝ փետրվարի 6-ին փրկարար-որոնողական աշխատանքներից հետո որևէ աճյուն չի հայտնաբերվել։

 «Որոնողական աշխատանքները ընթացել են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում: Աշխատանքներն այսօր նույնպես շարունակվելու են՝ Հադրութում և Ֆիզուլիում»,- հավելեց նա:

Նշենք, որ 2020-ի նոյեմբերի 13-ից մինչև 2021-ի փետրվարի 6-ը ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 1365 աճյուն:

--00--ԱՀ