Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողի մայրը Փաշինյանի օգնությունն է խնդրում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

ադրբեջանցի

Ադրբեջանում բողոքի ակցիա են իրականացնում անհետ կորած զինծառայողների ծնողները: Այս մասին հայտնում է Ինֆոտեկա24-ը: Վերջիններս հավաքվել են Ադրբեջանի ՊՆ շենքի առջև` պահանջելով իրենց կորած որդիների դիակները:

Ծնողներից մեկը հայտնել է, որ իր որդուց լուր չունեն արդեն 5 ամիս շարունակ, վերջինս անհետ կորածների ցանկում է, սակայն ծառայակիցներն ասում են, որ մահացած է: Նա պահանջում էր վերադարձնել որդու դիակը:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասել է, որ իրենց ՊՆ շենքի առջև է բերել փոխգնդապետ որդու փնտրտուքը, որի մասին որևէ տեղեկություն չունեն երկար ժամանակ:

Անհետ կորած զինծառայողներից մեկի մայրն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնությունն է խնդրել:

«Ինձ Փաշինյանի օգնությունն է պետք: Խնդրում եմ: Ես փնտրում էի որդուս, Պաշտպանության նախարարությունից որևէ մեկը մեզ ընդառաջ չի գալիս, մեր միակ ելքը թշնամու օգնությանը դիմելն է: Ես թշնամուց չեմ խնդրում օգնություն, այլ նախագահից` գլխավոր հրամանատարից, խնդրում եմ, հնարավորություն տվեք, եթե պետությունն այս խնդիրը չի կարող լուծել, պետք է ինքներս գնանք ու մասնակցենք որոնողական աշխատանքներին»,- ասել է նա:

--00--ԱԹ