Ռուստամ Բաքոյանը նշանակվել է Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News 

Բաքոյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նշանակվեց խորհրդարանի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար: Այս մասին ԱԺ խորհրդի որոշումը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում:

«Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-015-Ա որոշման 21-րդ հավելվածում՝ (Հայաստան-Իրաք բարեկամական խումբ) «Կնյազ Հասանով «Իմ քայլը» խմբակցություն» բառերից հետո հանել «Ռուստամ Բաքոյան «Իմ քայլը» խմբակցություն» բառերը, ինչպես նաեւ «Հովհաննես Հովհաննիսյան Խմբի ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Ռուստամ Բաքոյան Խմբի ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերով»,- ասված էր որոշման նախագծում:

 --00—ՄՀ