Եթե չեն ասում՝ երբ ենք գնում արտահերթի, նշանակում է՝ ճգնաժամի բեռն էլ ավելի է խորանալու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը 24News-ի հետ զրույցում ասում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների բովանդակությունից բացի կարևոր է, թե ինչ ժամանակահատվածում է անցկացվում այն:

Ըստ պատգամավորի՝ շոկային իրավիճակում ընտրության գնալը վտանգավոր կարող է լինել պետականության ու ժողովրդի համար: Բայցև ընդգծում է՝ իշխանությունը պետք է հստակեցնի, թե երբ է պատրաստվում ընտրություններ կազմակերպել: Իսկ եթե չի ասում, հավելում է մեր զրուցակիցը, ապա նշանակում է՝ ճգնաժամի բեռն էլ ավելի է խորանալու: 

Գևորգյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ պետության առջև ծառացած խնդիրների այսչափ բեռը նոր մոտեցումներ է պահանջում, ինչի ներկայացնողն ու դրանց համար լուծումներ փնտրողը պարտության բեռից ազատված անձ պետք է լինի:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ