Գերմանիան, Շվեդիան ու Լեհաստանը մեկական ռուս դիվանագետի են արտաքսել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

արտաքսում

Գերմանիան, Լեհաստանն ու Շվեդիան, ի պատասխան ՌԴ-ի կողմից Պետերբուրգում իրենց գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցներին «անցանկալի անձ»՝ «պերսոնա նոն գրատա» հայտարարելու, արտաքսել են ռուս դիվանագետների: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Լեհաստանից արտաքսվել է Պոզնանի գլխավոր հյուպատոսության, Շվեդիայից՝ դեսպանատան աշխատակիցը: Գերմանիան նույնպես արտաքսել է մեկ ռուս դիվանագետի:

Ռուսաստանն իր դիվանագետների արտաքսումն անհիմն քայլ է որակել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանն արտաքսել է Շվեդիայի, Լեհաստանի և Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցների:

--00--ԱԹ