Ի՞նչ է մեզ մնում, քան շարունակել կառավարել երկիրը, ընդդիմությունը չուզեց գնալ ընտրության

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը պատրաստ չեն արտահերթ ընտրությունների։ Իսկ մենք հանրությունից ստացել ենք հստակ հանձնարարություն՝ ավարտել այս խորհրդարանի գործունեության ժամկետը։ Սա մեր որոշումը կայացնելու պատճառներից մեկն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

«Ինչո՞ւ պետք է անենք արտահերթ, որ ապացուցենք, որ մենք լեգիտի՞մ ենք։ Հանրությունից ստացված ազդակները հուշում են, որ կոնսոլիդացված են իշխանության շուրջ։ Արտախորհրդարանական ուժերի պայքարն ո՞ւմ դեմ է, հանրությա՞ն կամ հանուն ի՞նչ է, իշխանությա՞ն: Ի՞նչ է մեզ մնում, քան շարունակել կառավարել երկիրը: Ընդդիմությունը չուզեց գնալ ընտրությունների»,- ասել է նա։

Այդուհանդերձ, պատգամավորը չի հերքել, որ հանրության որոշ շրջանակի մոտ արտահերթ ընտրությունների պահանջ կա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ