Անկարայում երիտասարդին ձերբակալել են Էրդողանի նկարով պաստառն այրելու համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

․

Անկարայի Փուրսաքլար շրջանում 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի լուսանկարով պաստառն այրելու համար՝ տեղեկացնում է ermenihaber-ը:

Փուրսաքլարի տրանսֆորմատային ենթակայանի շենքի վրա փակցված պաստառն այրելու հետևանքով հրդեհ է բռնկվել, վնասվել է գովազդի համար Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային կառույցի փակցրած պաստառը: Քաղաքացիների ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարների ջոկատն ու ոստիկանությունը: Ձերբակալվել է հրկիզում իրականացրած երիտասարդը:

--00--ԱՀ