Իզմիրում 4․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News 

երկրաշարժ

Փետրվարի 9-ին Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Ուրլա շրջանում 4․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ 

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 10։30-ի սահմաններում։

Երկրաշարժը զգացվել է նաև Իզմիրին հարակից նահանգներում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան:

 --00—ՄՀ