Երևանի ավագանու անդամի մանդատ է ստացել Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը համալրվել է մեկ նոր անդամով: Այս մասին այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը: Ավագանու անդամի մանդատ է ստացել ընտրական ցուցակի հերթականությամբ հաջորդ թեկնածուն` Անուշ Քլոյանը։

Ի դեպ, Անուշ Քլոյանը Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրն է։ Նա փոխարինում է Երևանի փոխքաղաքապետ ընտրված Գայանե Մելքոմ-Մելքոմյանին:

--00--ԱԹ