Արցախում, հրադադարի հաստատումից ի վեր, ականի վրա 14 ադրբեջանցի է պայթել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

1

Արցախում կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից մինչև այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների վրա 14 ադրբեջանցի է պայթել, գրում է ermenihaber.am-ը:

Այս մասին տվյալներ է հրապարակել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

Նշվում է, որ նրանցից 5-ը եղել է զինվոր, իսկ 9-ը՝ քաղաքացիական անձ: Նույն  ժամանակահատվածում ականների պայթյունների հետևանքով 52 զինվորական և 8 քաղաքացիական անձ է վիրավորվել: 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը այդ միջադեպերի կապակցությամբ քաղաքացիներին զգուշացրել է խուսափել իրենց վերահսկողության տակ անցած տարածքներ այցելելուց, քանի դեռ ամբողջությամբ ականազերծում չի եղել:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները՝ այստեղ:

--00—ԼՄ