Զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

Տագնապ

Փետրվարի 8-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և զբաղեցրել նախատեսված բնագծերը։

--00--ԱԹ