Ե՛վ Քոչարյանին, և՛ Փաշինյանին ձեռնտու է արտահերթ ընտրությունների հետաձգումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

«Քաղաքացու Որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը կարծում է, որ իշխող քաղաքական ուժը չի հրաժարվել արտահերթ ընտրությունների օրակարգից։ Ըստ նրա՝ «Իմ քայլի» հայտարարությունը նշանակում էր, որ ընտրությունները հետաձգում են մինչև մայիս։

Սահակյանը նկատել է, որ դրանք այս պահին դրական ազդեցություն չեն ունենա, այլ կզուգակցվեն բռնությամբ։ «Արցախից բերված մեծ քանակությամբ զենք կա երկրում։ Այս էմոցիոնալ պայմաններում այն կրակելու մեծ հավանականություն կունենա։ Ընտրությունների արդյունքում նոր կոնֆիգուրացիաներ կլինեն, որ չեն համաձայնի իրար հետ։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը ստանա այնքան ձայն, որ չկարողանա միայնակ կառավարություն ձևավորել։ Իսկ եթե այդպես է լինում, մնացածի ձայների միավորման դեպքում կձևավորի կառավարություն, իսկ «Իմ քայլը» կհայտնվի ընդդիմության կարգավիճակում»,- ասել է նա։

Ըստ նրա՝ արտահերթ ընտրությունների հետաձգումը ձեռնտու է և՛ Քոչարյանին, և՛ Փաշինյանին։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ