Ծովատեղում, Խնածախում և Այգեստանում զինամթերք կոչնչացվի. պայթյունի ձայներից չանհանգստանալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

ռումբ արցախ

 

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր զենք-զինամթերքի վնասազերծման ու պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Ծովատեղ գյուղում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում:

«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ:

ԱԻ ծառայության սակրավորները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը, «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը, ինչպես նաև ՌԴ ՊՆ և ԱԻՆ սակրավորական ջոկատները շարունակում են ամենօրյա ռեժիմով իրականացնել ինժեներահետախուզական աշխատանքներ և մաքրել Արցախի տարածքը վտանգ ներկայացնող ռազմամթերքից ու պայթուցիկ այլ առարկաներից:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:

--00—ԼՄ