ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։
«Հորդորում ենք հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ծառերի էտ և այգեբաց չկատարել, քանի որ փետրվարի 17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում»,- տեղեկացնում են կենտրոնից։
--00--ԱԹ