Ստեփանակերտի Նաբերեժնայա փողոցում տեղի կունենա պայթյուն

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

պայթյուն

Ստեփանակերտի Նաբերեժնայա փողոցում քիչ հետո տեղի կունենա պայթյուն:

ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական աշխատանքներ իրականացնելիս տարածքում հայտնաբերել են վտանգ ներկայացնող չպայթած ռազմամթերք, որը պետք է վնասազերծվի տեղում:

«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- հայտնում են ԱԻՆ-ից։

--00—ՄՀ