Կարեն Գիլոյանը պարգևներ է հանձնել մարզաշխարհի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

Գիլոյան

 ՀՀ նախագահի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանագրերով մարզաշխարհի 4 ներկայացուցիչ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած վաստակի համար արժանացել է կրծքանշանի և մեդալի, 8 մասնագետ ստացել է վաստակավոր մարզչի, իսկ 26 մարզիկ՝ սպորտի վարպետի պատվավոր կոչում:

Պատվավոր կոչումները մարզաշխարհի ներկայացուցիչներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

ՀՀ վաստակավոր մարզչի կոչում են ստացել հետեւյալ մարզիչները։

Գագիկ Սեդրակյան – Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց,
Հայկ Նազարյան – Ա. Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց,
Սմբատ Հակոբյան – Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց,
Վարդան Ադամյան – ՀՀ թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան  մարզադպրոց,
Կարեն Ասմարյան – Հայաստանի վոլեյբոլի կանանց հավաքական թիմի գլխավոր մարզիչ,
Արարատ Սանթրյան – Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց,
Մովսես Կարապետյան – Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ,
Ցոլակ Հարոյան – Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ:

Կրծքանշաններ եւ մեդալներ են շնորհվել հետեւյալ մարզիչներին.

ՀՐԱՉՅԱ ՌԱՖԻԿԻ ՊԵՏԻԿՅԱՆԻՆ՝  «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կրծքանշան
ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐԻ ԴԱՎԹՅԱՆԻՆ ՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կրծքանշան
ԱԼԲԵՐՏ ԱՇՈՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՝Բացառիկ ծառայությունների համար մեդալ
ՎԱՉԱԳԱՆ ՄԿՐՏԻՉԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ՝ Բացառիկ ծառայությունների համար մեդալ

Սպորտի վարպետի կոչմանն են արժանացել հետեւյալ մարզիկները.

Դիանա Բարսեղյան – պաուերլիֆտինգ
Ջոնիկ Եսայան – պաուերլիֆտինգ
Ալբերտ Դադիկյան – պաուերլիֆտինգ
Արշակ Հայրապետյան – պաուերլիֆտինգ
Արմեն Մարտիրոսյան – գնդակային հրաձգություն
Ռուսլան Ասլիկյան – բռնցքամարտ
Վարուժան Կաջոյան – ազատ ոճի ըմբշամարտ
Ռազմիկ Պապիկյան – ազատ ոճի ըմբշամարտ
Ռազմիկ Հակոբյան – վոլեյբոլ
Սամվել Ղասաբօղլյան – վոլեյբոլ
Խաչատուր Ասմարյան – վոլեյբոլ
Պայծառ Պետրոսյան – վոլեյբոլ
Միլենա Ցականյան – վոլեյբոլ
Միլենա Ասոյան – սեղանի թենիս
Էլեն Բաչախջյան – սեղանի թենիս
Մելքոն Հովհաննիսյան – սեղանի թենիս
Էլիդա Քոչարյան – բռնցքամարտ
Գայանե Տեր-Բարսեղյան  – բռնցքամարտ
Հովհաննես Փափազյան – բռնցքամարտ
Արթուր Սահակյան – բռնցքամարտ
Նարեկ Շատվերյան – ձյուդո
Տարոն Սքիզաս – լող
Աշոտ Չախոյան – լող
Ռուբեն Հարությունյան – լող
Սյուզաննա Գրիգորյան – լող
Դավիթ Մարգարյան – լող

 --00—ՄՀ