Իսպանիայում բնակվող հայ բարերարը թշնամու 9 տանկ, 7 ՀՄՄ ոչնչացրած զինվորին մեքենա է նվիրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

նկար

Իսպանիայում բնակվող հայ բարերար Արման Մայիլյանը Արցախյան պատերազմում կատարած սխրանքների ու քաջաբար մարտնչելու համար փետրվարի 10-ին ավտոմեքենա է նվիրել ժամկետային զինծառայող Սուրեն Գաբրիելյանին, հայտնում է պաշտպանության նախարարությունը:

Շարքային Գաբրիելյանը պատերազմի օրերին առանձնակի քաջություն է ցուցաբերել՝ իր հաշվարկի հետ տանկով ոչնչացնելով հակառակորդի 9 տանկ և 7 ՀՄՄ։

--00—ԼՄ