Հասարակությունը զզված է թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից, բայց արտահերթ պետք է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի համար տարօրինակ է՝ իշխանությունն ինչ գործիքակազմով է չափել հասարակության տրամադրություններն ու որոշել, որ այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հասարակական պահանջ չէ:

24News-ի հետ զրույցում նա նշել է, որ իր շրջապատում չկա մի մարդ, որն արտահերթ ընտրություններին դեմ լինի: «Երկիրը պարտության տարած իշխանությունը պետք է քննություն հանձնի, արտահերթի գնա: Եթե կստանա այդ քննությունը, ապա, բարի, թող նորից գա իշխանության, բայց պատճառաբանել, թե ընդդիմությունը չկարողացավ քաղաքացիներին փողոց հանել, հետևաբար արտահերթ ընտրությունների կարիք չկա, ուղղակի աբսուրդ է: Հասարակությունն ուղղակի զզված է թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից, ու մտածել, թե հասարակությունը սատարում է իշխանությանը, երջանիկ մոլորություն է»,- նշել է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ