Ալբերտ Ազարյանի 92-ամյակի առթիվ եռակի օլիմպիական չեմպիոնին շնորհվել է ՀՄՖ «Պատվո նշան»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

նշան

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի և Ա. Ազարյանի անվան ՕՀՄԴ-ի նախաձեռնությաբ փետրվարի 11-ին մարզադպրոցում նշվել է լեգենդար մարզիկ, եռակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի 92-ամյակը: Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Նշվում է, որ օլիմպիական չեմպիոնին շնորհավորելու են գնացել ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչության ներկայացուցիչները:

«ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանի կողմից Ա. Ազարյանին շնորհվեց ՀՄՖ «Պատվո նշան», որը տրվում էր առաջին անգամ (001)»,- ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:

ՀՄՖ նախագահ Գագիկ Վանոյանը ևս շնորհավորել է Ալբերտ Ազարյանին.

«Շնորհավորում եմ, լեգենդար Ազարյան, ծննդյանդ 92-ամյակի առթիվ։ Ձեր հաղթանակն ու ներդրումն անգնահատելի և անփոխարինելի է հայ մարմնամարցության մեջ։

Մաղթում եմ Ձեզ ուժ ու եռանդ, տոկունություն, որպեսզի դեռ երկար տարիներ փոխանցեք Ձեր գիտելիքներն ու փորձը մեր աճող սերնդին, Ձեր քաջալերումը՝ մեր ներկա և ապագա տաղանդավոր մարզիկներին»։

--00—ԼՄ