Ժողովուրդը հոկտեմբերի 27-ի սցենարներ չի հանդուրժի․ պրոցեսները հակասահմանադրական չեն լինի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման իշխանության համար այս փուլում փակված է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը։

Պատգամավորի խոսքով՝ օրակարգը «ռեսթարթի» հնարավորություն էր, բայց ընդդիմությունը պատրաստ չէր դրան։ «Մեր առաջարկը մերժվել է, այդ իսկ պատճառով կենտրոնանում ենք հակաճգնաժամային գործողությունների ճանապարհային քարտեզի վրա։ Մեր առաջնահերթությունը դա է լինելու, ինչն անհրաժեշտություն է այս լարված մթնոլորտում։ Հունիսին վարչապետի հաշվետվությունից հետո կքննարկենք ներքաղաքական իրավիճակը և շատ կարևոր զրույց կունենանք քաղաքացիների հետ»,- ասել է նա։

Բոշյանը վստահեցրել է, որ իշխանությունը չի խուսափում ընտրություններից և բացարձակ կաշկանդված չէ՝ հավատացնելով, որ նոր ընտրությունների դեպքում քաղաքացիները նորից մանդատ կտան իրենց։

Դիտարկմանը, թե՛ խորհրդարանում և դրանից դուրս քաղաքակական ուժերը հայտարարում են, որ արտահերթից Փաշինյանի հետքայլը հանգեցնելու է հակասահմանադրական գործողությունների, պատգամավորն ասել է, որ ժողովուրդը հոկտեմբերի 27-ի սցենարներ չի հանդուրժի։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ