Վնասել են Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի տարածքում տեղադրված արագաչափը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

արագաչափ

Փետրվարի 10-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Վլադիմիր Վ․-ից, ով հայտնել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 28․5 կմ հատվածում տեղադրված արագաչափի վրա կասկածելի ծակեր կան, ապակին կոտրված է և, ըստ իր ենթադրության, հնարավոր է՝ կրակված է։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր է ժամանել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը։

Ոստիկանության Չարենցավանի բաժնում պարզվում են հանգամանքներն ու վնասի չափը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱԹ