Հուշարձանի նկատմամբ ոտնձգությունը միանգամայն անընդունելի և դատապարտելի արարք է

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 12,  24News   

Մարության

Այսօր առավոտյան տեղեկացանք, որ անհայտ չարագործները պղծել են Երեւանի Օղակաձև զբոսայգում գտնվող՝ հայ և հրեա ժողովուրդների եղեռնի զոհերի հուշարձանը: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Որեւէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի եւ դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից:

Երեւանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաեւ երեւանցի լինելու պատվավոր կոչումը, եւ որեւէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը:

Հուսով եմ, իրավապահ մարմինները արագ եւ համարժեք արձագանք կտան»,-հավելել է նա:

--00—ՄՀ