Իրանը պատրաստվում է ԵԱՏՄ-ին անդամակցությանը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 12,  24News   

եատմ

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է «Fars» լրատվական գործակալությունը, այս մասին նշել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը:

«Այդ միությունը համախմբել է տարածաշրջանի երկրներին և ստեղծել ազատ առևտրի գոտի: Իրանը սկսել է բանակցությունները ԵԱՏՄ-ին անդամակցության ուղղությամբ և մեկնարկել է անդամակցությանը պատրաստվելու գործընթացը»,- Մոսկվա կատարած այցից վերադառնալուց հետո հայտնել է խորհրդարանի խոսնակը:

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է  2014թ. մայիսի 29-ին Աստանայում: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:    

--00—ՄՀ