Ռուս խաղաղապահները պահանջում են ադրբեջանական դրոշները հանել. ադրբեջանցիները դժգոհում են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Ինֆոտեկա

Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերի շրջանում իսկական ողբ է. պատճառը ՌԴ պաշտպանության նախարարության այսօր հրապարակած տեսանյութն է, որում երևում է՝ ինչպես են ռուս խաղաղապահներն ադրբեջանական շարասյունն ուղեկցում դեպի Շուշի: Ինչպես հայտնում է Infoteka24-ը, այդ մեքենաների վրա չէին երևում Ադրբեջանի դրոշները:

Ավելի վաղ համացանցում տարածվեցին տեղեկություններ, որ ռուսական կողմը պահանջել է ադրբեջանական դրոշներն իջեցնել Մատաղիսից Քարվաճառ ուղևորվող ավտոմեքենաներից:

--00--ԱԹ