Փաշինյանը նույնիսկ Քոչարյանից ավելի բացասական ռեյթինգ ունի․ մարդիկ որոնում են նոր կերպար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

«Փաշինյանն ավելի բացասական ռեյթինգ ունի, քան նույնիկ Քոչարյանը։ Սա է նաև պահանջը, որ որոնվում է նոր քաղաքական կերպար»,- վստահ է «Հայ կառուցողական կուսակցության» ղեկավար Անդրիաս Ղուկասյանը։

Ըստ Ղուկասյանի՝ երկու հանցագործ այսօր հանդես են գալիս ժողովրդի դեմ, որ մեկը մյուսի դեմ պայքարեն, իսկ արանքում Վազգեն Մանուկյանը փորձում է ժամանակավոր կառավարություն ստեղծել։

Խոսելով Սյունիքի շուրջ տարածվող մեկնաբանությունների մասին՝ Ղուկասյանը նկատել է, որ ՀՀ-ում կա ներքին իրավիճակը սրելու քաղաքականություն, և դրա համար քաղաքական գործիչներն օգտագործում են այդ հանգամանքը։ Միաժամանակ, ըստ նրա, այն, ինչ կատարվում է այժմ, ոչ լեգալ քաղաքական որոշումներ են, ընդհուպ՝ հրադադարը, Աղդամից և Քարվաճառից հայկական զինուժի դուրս բերումը։

Մանրամասները՝ տեսանյութում։