Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

․

Փետրվարի 11-ից 12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Արմավիրի մարզի Արագած գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 2 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

--00--ԱՀ