Ինչո՞ւ է ոչ աշխատանքային օրով Փաշինյանն այսօր այցելել ԱԺ. 168.am

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Փաշինյան Միրզոյան

Այս պահին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է և հանդիպում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է 168.am-ը:

Այսօր շաբաթ է՝ Ազգային ժողովի համար ոչ աշխատանքային, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ առհասարակ շաբաթ օրերին խորհրդարանում չի լինում, սակայն այսօր եկել է, և այժմ ընթանում է Փաշինյան-Միրզոյան հանդիպումը։

Կայքը հայտնում է, որ ինչպես միշտ՝ Փաշինյանն այս անգամ էլ Ազգային ժողով է եկել մեծ թվով մեքենաներով  և ուժեղացված անվտանգությամբ, թեև օրը ոչ աշխատանքային է։

Կլինի՞ «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպում այսօր, թե՞ ոչ, պարզել չի հաջողվել. սակայն կա վարկած, որ Փաշինյանը նաև խմբակցության հետ է փակ հանդիպում անցկացնելու, և լրագրողների աչքից հեռու հանդիպման օր է ընտրվել ոչ աշխատանքային շաբաթը։

--00--ԱԹ