Երևանի մետրոպոլիտենում երկրաշարժի հետևանքով գրաֆիկի խափանումներ չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

նկար

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում երկրաշարժի հետևանքով խափանումներ չեն գրանցվել։ Երթևեկությունը շարունակվում է գրաֆիկի համաձայն։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանց Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի, Կոտայքի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

--00—ԼՄ