Երկրաշարժի հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 25 քաղաքացի․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 13,  24News   

հիվանդանոց

Փետրվարի 13-ի՝ ժամը 20:30-ի դրությամբ, երկրաշարժի հետևանքով՝ տարբեր պատճառներով, քերծվածքներով ու վնասվածքներով հանրապետության բժշկական կենտրոններ դիմել է 25 քաղաքացի: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Բոլորի առողջական վիճակը գնահատվում է թեթև ծանրության:

Անվտանգությունից ելնելով՝ հոսպիտալացվել է միայն մեկ հղի:

Մնացած 24-ին  բժշկական օգնություն է տրամադրվել ամբուլատոր պայմաններում:

--00--ԱՀ