Թե ինչպես են զավթում Արցախի պատառները՝ ՀՀ-ի և Արցախի ղեկավարների լուռ համաձայնությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 13,  24News   

․

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երրորդ օրն է, ինչ Թուրալ Գյանջալիևը գրել է, որ հանդիպել է «Խանքենդիի երիտասարդության հետ», քննարկել Ստեփանակերտի իրենք տները վերադառնալու հարցը և այլն:

Մի կողմ թողնենք, որ «երիտասարդությունը» հազիվ թե տեսած լինի կամ հիշի «հարազատ տները սիրելի Խանքենդիում», անդրադարձս սրա մասին չէ:

Էլի ու էլի եմ հարցնում. Նիկոլի համար Ստեփանակերտը Ադրբեջան է և վե՞րջ: Արայիկը սեփական կարծիք ունի՞ այս մասին:

Գուցե արձագանքե՞ք, հայկական երկու պետությունների ղեկավարներ: Թե՞ այս «ընտրյալ ներկայացուցիչը» կանաչ լույս ունի ձեր կողմից…»:

․

--00--ԱՀ