Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը քննարկել են ԵՏՄ գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 10, 24News                                                                       

Thumbnail

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել են: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը

Հանդիպման ընթացքում նրանք ամփոփել են 2018 թվականին Ռուսաստանի նախագահության արդյունքները՝ ԵՏՄ մարմիններում:

Սերգեյ Լավրովը և Տիգրան Սարգսյանը ԵՏՄ միջազգային օրակարգի վերաբերյալ հանգամանալից կարծիքներ են փոխանակել։

Աղբյուրի փոխանցմամբ մասնակիցները գոհունակությամբ նշել են Միության զարգացումը, միջազգային հարթակում նրա հեղինակության բարձրացումը և ԵՏՄ–ի հետ համագործակցության համար օտարերկրյա գործընկերների աճող հետաքրքրությունը։