Էդգար Բաբայանը պայմանագիր է կնքել Լատվիայի չեմպիոնի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը պայմանագիր է կնքել Լատվիայի գործող չեմպիոն «Ռիգայի» հետ։ Այս մասին hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա ֆուտբոլիստը Դուբայում միացել է «Ռիգայի» հավաքին:

Այս ամիս Էդգար Բաբայանը հեռացել էր դանիական «Հոբրոյից»: Նա վճարել էր իր հրաժարագինը և խզել Դանիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող ակումբի հետ պայմանագիրը։

Դանիայի Առաջին դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում Էդգար Բաբայանը մասնակցել է 10 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

--0--ԿԿ