Ավելի շատ բան ունենք սովորելու ոչ թե մեր սխալներից, այլ հակառակորդի քայլերից. Հասրաթյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News 

սենոր

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գիտե՞ք մեր և մեր հակառակորդների միջև տարբերությունը, բացի քաղաքակրթական ու այլ արժեհամակարգային բաղադրիչներից, ինչումն է կայանում, որ մենք կարողանում ենք հանդուրժել այն, ինչը երբևէ նրանք չեն հանդուրժել ու չեն հանդուրժում... Լինում են պատմական ժամանակահատվածներ, երբ թվում է, թե մենք ազգովին սկսել ենք ճանաչել ինքներս մեզ ու մեր հակառակորդներին և, վերջապես, առանց սխալվելու գնում ենք այն ճանապարհով, որը մեզ տանում և հասցնում է սպասված հանգրվան... Բայց, չգիտես ինչու, տակավին կորցնելով մեր զգոնությունը՝ մեզ «հարազատ» է դառնում այն ճանապարհը, որից անընդհատ խուսափել ենք... Պարզվում է, որ մենք ավելի շատ բան ունենք սովորելու ոչ թե մեր սխալներից, այլ մեր հակառակորդների կատարած քայլերից...»:

--00--ԱԹ