ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
2020-ի տարեվերջին ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, համագործակցելով ՄԱԿ-ի գրասենյակի և իր գործընկերներ «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի և Հայկական Կարմիր խաչի հետ, մարդասիրական օգնության ծրագիր է իրականացրել Հայաստանի տարբեր հյուրընկալ համայնքներում բնակվող ավելի քան 20,000 տեղահանված անձանց համար։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ աջակցությունը ներառում էր հիգիենայի պարագաներ, COVID-19 վարակի կանխարգելման միջոցներ, տաքացուցիչներ, անկողնային պարագաներ և տան համար անհրաժեշտ զանազան այլ պարագաներ։
Տեղահանված անձանց նաև տրամադրվել է սոցիալ-հոգեբանական աջակցություն, կազմակերպվել են երեխաների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ։
--00—ՄՀ