Կարմիր խաչը ՀՀ-ում պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիր է իրականացնում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

նկար

«Ականազերծման եւ ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի աշխատակիցներն այս օրերին մոնիթորինգ կատարելու նպատակով այցելել են Տավուշի մարզի Իջեւան եւ Բերդ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներ, ինչպես նաեւ՝ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաք ու Սերս, Բարձրունի գյուղեր:

Այստեղ ՆԱՏՕ-ի աջակցության եւ գնումների ընկերության ֆինանսավորմամբ Հայկական Կարմիր Խաչի ընկերությունն իրականացնում է «Պատերազմի պայթուցիկ մնացորդների եւ ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը:

Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործունեությունը գնահատելու ընթացքում մեր աշխատակիցները հավաստիացան, որ ընկերությունը պատշաճ կերպով իրականացնում է իրազեկման դասընթացներ, որոնք հնարավորություն կտան բնակչության շրջանում բարձրացնել չպայթած զինամթերքի վտանգի մասին իրազեկվածության մակարդակը:

նկար

--00—ԼՄ