Նիկոլը կմնա, քանի մենք Քոչարյան, Սարգսյան, Տեր-Պետրոսյան փակ ցիկլի մեջ ենք․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Եթե Սերժ Սարգսյանը գիտեր, որ Արցախի շուրջ գտնվող անվտանգության գոտին պետք է հանձնվեր, ապա ինչու՞ այդ մասին բաց տեքստով չէր ասում հասարակությանը։ Այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հայտարարելով, որ այդ դեպքում պետք էր պատրաստել ժողովրդին։ 

«Մենք բոլորս ունեցել ենք կոնսենսուս, որ վատ ենք ապրելու, սակայն պահելու ենք Արցախը։ Բա եթե պետք էր հանձնեինք, ինչու՞ հարկատուների փողերով այնտեղ ներդրումներ էին իրականացվում, ինչու՞ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ ու Հրայր Թովմասյանի գրիչով գրվեց Արցախի մի այնպիսի սահմանադրություն, որտեղ յոթ շրջաններն էլ ճանաչվում էին իբրև պետության մի մաս», - հայտարարել է նա։ 

Ըստ Մարուքյանի, «քանի դեռ մենք հետ գնում դեպի անցյալ, չենք մտածում ստեղված իրավիճակից դուրս գալու մասին, այնքան Նիկոլ Փաշինյանը շարունակելու է մնալ վարչապետ»։ «Պետք է փակել եռանախագահության՝ Քոչարյան, Սարգսյան, Տեր-Պետրոսյան փակ ցիկլն ու անցնել առաջ», - հայտարարել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ