Մեծ Բրիտանիայի նախարար Ուենդի Մորթնը ժամանել է Երևան․ նա կայցելի նաև Վանաձոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

մեծ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնը ժամանել է Հայաստան: Այդ մասին տեղեկանում ենք նրա Ուենդի «Թվիթերի» միկրոբլոգի գրառումից:

«Բարի օր Հայաստան: Հրաշալի է Հայաստանում առաջին անգամ լինելը: Ես վայելում եմ Երևան տանող ճանապարհի գեղեցիկ տեսարանները: Հայաստանը Միացյալ Թագավորության կարևոր և արժեքավոր գործընկերն է, և ես ակնկալում եմ մեր երկրների միջև առավել սերտ կապերի հաստատմանն իմ այս այցի ընթացքում»,-նշել է Ուենդի Մորթնը:

Ավելի վաղ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտնել էր, որ իր երկօրյա այցի ընթացքում նախարար Մորթընը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ կբացի Բրիտանական դեսպանության նոր գրասենյակը Երևանում՝ ի նշան Միացյալ Թագավորության և Հայաստանի ժողովուրդների միջև ամրապնդվող կապերի։ Ուենդի Մորթնը կայցելի նաև Երևան և Վանաձոր:

--00—ԼՄ