Արմեն Սարգսյանը շնորհավորել է «Ազգի» խմբագրին և աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

․

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի հետ:

Հանրապետության նախագահը շնորհավորել է «Ազգի» գլխավոր խմբագրին և խմբագրության աշխատակիցներին թերթի հիմնադրման 30-րդ տարեդարձի առթիվ:

Նշելով, որ «Ազգը» նորանկախ Հայաստանի Հանրապետության մամուլի ընտանիքի առաջատարներից էր հիմնադրման օրվանից, նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 30 տարի առաջ իր այցելությունը «Ազգ» թերթի խմբագրատուն:

Հանրապետության նախագահն իր բարեմաղթանքները հղելով պարբերականի 30-ամյակի առթիվ՝ վստահություն է հայտնել, որ, հակառակ օրվա դժվարություններին, «Ազգը» շարունակելու է մնալ արդի հայ մամուլի հիմնասյունը: 

--00--ԱՀ