24 ժամ Նիկոլին հայհոյելուց ի՞նչ ենք ստանալու․ էսօր վերացավ, գիտե՞ք՝ ինչ քայլեր են պետք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Սերժ Սարգսյանի հարցազրույցից բավականին բացահայտումներ եղան ինձ համար, մասնավորապես՝ բանակցային գործընթացի վերաբերյալ։ Իսկ ներկա իշխանությունը բավարար բարոյականություն չի ունենա ընդունելու անգամ փաստերը։ Վտանգավոր կերպարների և երևույթների հետ գործ ունենք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Անդրադառնալով Սարգսյանի՝ իշխանությունը Կարեն Կարապետյանին հանձնելու վերաբերյալ հայտարարությանը՝ Մանասերյանը նկատել է, որ, ըստ իրեն, դա այդպես չի եղել։ «Սերժ Սարգսյանն իր իշխանությունը չի հանձնել Կարեն Կարապետյանին։ Այսօր կարող են կարոտել Կարապետյանին, բայց ես չեմ ուզում, որ հիմա էլ հակաիշխանական շարժումներ սկսվեն։ Սերժ Սարգսյանը բավական բացահայտումներ արեց, կարծում եմ, որ մտածող մարդը լուրջ նյութ ունի տրամաբանելու և վերլուծելու համար, բայց արդյո՞ք դրանից օգուտ կա։ Սրանից առաջ էլ շատ ավելի փաստեր կային և ի՞նչ»,- ասել է նա։

Պրոֆեսորի համոզմամբ՝ ստեղծված քաղաքական իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը միմյանց օգնելն է։ «Ինչո՞վ է զբաղված ժողովուրդը։ 24 ժամ հայհոյել Նիկոլին և ի՞նչ։ Կհորդորեի լրջանալ մի քիչ։ Խոսքով պետություն չեն պահում։ Ջուրծեծոցիի փոխարեն միաբանվենք։ Նիկոլը չլինի, Կիրակոսը կամ Մարտիրոսը լինի, ի՞նչ ենք ստանալու նրան քննադատելուց։ Նիկոլն էսօր վերացավ, վաղվա Հայաստանը մենք պատկերացնո՞ւմ ենք։ Մենք գիտե՞նք ինչ քայլեր կարող ենք անել։ Մերժեք Սերժին, մերժեք Ռոբերտին, Լևոնին, հետո ի՞նչ, գզվռտո՞ց, ինչպես եղել է։ Հետո ի՞նչ, իսկ դուք ի՞նչ եք տալու, գիտե՞ք»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ