Եղանակն անբարենպաստ է․ ՃՈ-ն հորդորում է պահպանել ճանապարհային կանոնները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

1

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով:

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով, մասնավորապես Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն, իսկ Վարդենյաց լեռնանցքում` անձրև: Լոռու մարզում կան նաև դժվարանցանելի ճանապարհահատվածներ:

Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- գրված է հայտարարությունում:

--00—ԼՄ