Մեկ օրում 29 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

հասարակական

Փետրվարի 16-ին Երևանից 29 փախստական է վերադարձել Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 52 597 տեղահանված:

--0--ԿԿ